Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Ինչի մասին է վկայում եղունգի բիծը. 1in.am

Ինչի մասին է վկայում եղունգի բիծը. 1in.am

Եթե եղունգների վրա հայտնվում են բծեր, իսկ եղունգների կառուցվածքը վատանում է, դա առիթ է ուշադրություն դարձնելու առողջությանը, հայտնում է ladyhealth.com.ua-ն:

Եղունգների վրա ամենատարածված սպիտակ նշանները վկայում են անհավասարակշռված սննդակարգի՝ վիտամինների պակասի կամ դիետայի հետևանքով սննդակարգի կտրուկ փոփոխման մասին: Եթե սննդում քիչ է սպիտակուցը, եղունգների վրա առաջանում են հորիզոնական հաստացումներ: Պետք է նաև ստուգել երիկամները, որոնց աշխատանքի խախտման դեպքում օրգանիզմում կարող է սպիտակուցի կորուստ առաջանալ:

Եղունգների վրա խորը, ուղղահայաց ակոսները մրսածության հետ կապված բարձր ջերմության հետևանք են: Ժամանակի հետ դրանք անցնում են:

Հանկարծակի առաջացած սև բծերը արյան զեղման արդյունք են: Դրանք միկրովնասվածքների հետևանք են, սակայն, եթե հաճախակի են հայտնվում, արժե ստուգել երիկամներն ու սիրտը:

Եղունգների արտաքին տեսքը փոխում են ո՛չ միայն ներքին հիվանդությունները, այլ նաև սխալ մանիկյուրը: Եղունգների ամենանուրբ մասը կուտիկուլն է, որը սխալ մշակման դեպքում վնասվում է և դադարում է պաշտպանել եղունգը:

Եթե եղունգի մոտ հանկարծ որևէ խալ է առաջանում, որը նաև մեծանում է, պետք է անմիջապես դիմել ուռուցքաբանին, քանի որ այն վկայում է աճող ուռուցքի մասին:

Եղունգների վրա ինչ-որ նշաններ տեսնելիս խուճապի մատնվել պետք չէ: Դրանց տեսքը փոխում են նաև սնկային հիվանդությունները, ինչպես նաև՝ փսորիազը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. irecommend.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ